Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Գաբալային» և ադրբեջանական թիմի նկատմամբ առավելության հասավ 4:0 հաշվով:

Հանդիպմանը երկու գոլային փոխանցում և մեկ գոլ հեղինակեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ խաղին:

28-րդ րոպեին հայ կիսապաշտպանի արդյունավետ խաղից հետո Մարկո Ռոյսը բացեց հաշիվը, առաջին խաղակեսի ավարտին մեր հավաքականի առաջատարըը կրկին փայլեց իր խաղով և օգնեց դորտմունդցիներին երկրորդ գոլը հեղինակել. այս անգամ աչքի ընկավ Օբամեյանգը:

Թիմերն ընդմիջման գնացին հենց այս՝ 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները ևս երկու գոլ խփեցին:

67-րդ րոպեին Սերգեյ Զենյովը ինքանագոլի հեղինակ դարձավ և օգնեց Տուխելի թիմի գոլային առավելությունը հասցնել երեքի: Իսկ 70-րդ րոպեին ադրբեջանական թիմին տխրեցրեց Հենրիխ Մխիթարյանը՝ 4:0, և գերմանական ակումբը միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը և գործնականում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: