Whoscored.com-ը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ «Գաբալայի» դեմ խաղում կիսապաշտպանը երկու արդյունավետ փոխանցում էր կատարել և մեկ գոլ հեղինակել: