«Բորուսիան» Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է: Այս մասին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում դորտմունդցիներին 0:4 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է ադրբեջանական «Գաբալայի» գլխավոր մարզիչ Ռոման Գրիգորչուկը:

«Պարտվեցինք թիմի, որը խաղալու է Եվրոպայի լիգայի եզրափակչում: Սա Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է: Շնորհավորում եմ մրցակցին և և հաղթանակ մաղթում մրցաշարում: Սա օգտակար դաս էր մեզ համար: Պետք է հետևություններ անենք, որպեսզի հետզհետե վերև բարձրանանք»,- Գրիգորչուկի խոսքը մեջբերում է azerisport.com-ը: