ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել Սիրիայի Ռաքա քաղաքում տեղակայված «Իսլամական պետության» ղեկավարության և նրան հավատարմության երդում տված Սինայ թերակղզու զինյալների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները պարծեցել են հոկտեմբերի 31-ին ռուսական օդանավի ոչնչացմամբ: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:

 

 

«Նրանք բացահայտ ցնծում էին»,- մեջբերում է NBC-ն իր աղբյուրներից մեկին: Նույն տվյալներով՝ աղետից ոչ շատ առաջ Սինայից ԻԼԻՊ-ի ղեկավարությանը հասցեագրված զեկույց է ուղարկվել այն մասին, որ «շուտով այստեղ շատ կարևոր բան կպատահի»:

 

 

Բրիտանական հետախուզության հաղորդմամբ՝ ռուսական ինքնաթիռի կործանման առավել հավանական պատճառը ռումբի պայթյունն է եղել, որն ինքնաթիռում տեղակայվել է բեռների հետ միասին: