Խաբարովսկի օդանավակայանում «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հեռավորարևելյան տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

 

«Խաբարովսկի օդանավակայանում կիրակի առավոտյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է Ան-26 ինքնաթիռի. Տուժածներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով, ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր:

 

Այժմ քննարկվում է ուղևորներին մեկ այլ օդանավով տեղափոխելու հարցը: Տեղի ունեցած դեպքի առթիվ նախաքննություն է կատարվում: