Նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ծովագյուղ սուպերմարկետի դիմաց բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34CD422 պ/հ (վարորդ' Ն. Ս.), «Միցուբիշի պաջերո» մակնիշի 34UM193 պ/հ (վարորդ' Վ. Ա.), «Տոյոտա պրադո» մակնիշի 88MA883 պ/հ (վարորդ' Մ. Բ.) և «Մերսեդես» մակնիշի 65QO555 պ/հ ավտոբուս (վարորդ' Ս. Վ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1981թ. ծնված Ն. Ս.-ն և ուղևոր' 1990թ. ծնված Հ. Ս-ն տեղափոխվել են Սևանի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» և «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենաները:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: