ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 9-ին' ժամը 04.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածում (17-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 34ԼR734 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե. ,ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա:

 

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Վ.Ե.-ն և ուղևոր Հ. Ա.-ն (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակելու, հոսանքազրկելու և ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ավտոճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: