Անապայում ավարտվեց կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից միայն 3-ին հաջողվեց մեդալ նվաճել: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

42 կգ քաշային Արթուր Շահբազյանը և 59 կգ Կարեն Ստեփանյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Արթուրը եզրափակչում 3:0 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Բորիս Կարիբյանին, իսկ Կարենը նույն հաշվով զիջեց ռուս Յարոսլավ Բեզսոլովին:

Հիշեցնենք, որ Սարգիսը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուս Նիկիտա Ռեբրովին: