ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 8-ին' ժամը 12:00-ի սահմաններում, Կոթիի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

Ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում: Տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվում:

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կապի մեջ են իշխանությունների հետ, սակայն դեռևս Ադրբեջանի իշխանություններից չունեն հաստատում, որը թույլ կտա առաջարկել ԿԽՄԿ անկախ միջնորդությունը: