Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 20 պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել է, 28-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը: Բացահայտվել է գողության 17, խարդախության 12, յուրացման 2, խուլիգանության 4, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, դրամանենգության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1, խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական դեպք: