ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 9-ին' ժամը 12.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 152-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտակայքում, «Lexus GX 470» մակնիշի 79 ZZ 077 պետհամարանիշով (վարորդ 1972թ. ծնված Վ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մ) և հայտնվել Արփա գետի ափին, տուժածներ չկան:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Հրշեջ-փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: