Ծրագրած այլ նախագծեր ունեմ, որոնցով զբաղվելն ավելի հետաքրքիր է, քան ՖԻՖԱ-ի նախագահ լինելը: Այս մասին հայտարարել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ բացառելով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու հավանականությունը:

«Կարծում եմ՝ ՖԻՖԱ-ի նախագահ լինելու համար այնքան էլ խելացի չեմ: Չեմ անհանգստանում դրա և այն մասին, թե ինչ է լինելու ինձ հետ ապագայում: Կարծում եմ՝ ի վիճակի եմ ևս մի քանի տարի ֆուտբոլ խաղալ: Ապագայի համար ծրագրած էլ այլ նախագծեր ունեմ, որոնցով զբաղվելն ավելի հետաքրքիր է, քան ՖԻՖԱ-ի նախագահ լինելը»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Reuters-ը: