Սինայի հյուսիսում A-321 օդանավի պայթյունը կարող էր տեղի ունենալ հեղուկ ռումբի պատճառով: Նման տեսակետով հանդես է եկել հակաահաբեկչական պայքարում իսրայելցի փորձագետներից մեկը:

 

Նրա խոսքով՝  այդ տեսակի ռումբը գործի դնելու համար բավարար է ընդամենը 400 գրամ նյութ:

 

Նա գտնում է, որ ռումբն ինքնաթիռ են անցկացրել Եգիպտոսի օդանավակայանում, որտեղ չկա ոչ մի տեխնիկա, որը կարող է հայտնաբերել այդ տեսակի պայթուցիկը, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

 

Ռոնենը հավելել է, որ նույն կերպ 1983 թ. Շոտլանդիայի երկնքում պայթեցվել է Pan AM ավիաընկերության ինքնաթիռը: