Քուվեյթը շահագրգռված է ժամանակակից ռուսական զենքի գնմամբ, գրում է Al-siyasa տեղական թերթը:

 

Պարբերականը նշում է, որ ամենից շատ Քուվեյթը հետաքրքրված է ռուսական ինքնաթիռների և Ս-300 զենիթահրթիռային համակարգերի և Սու-35 կործանիչների ձեռք բերմամբ:

 

Բացի այդ, հաղորդվում է, որ Քուվեյթը մտադիր է ձեռք բերել մեծ քանակությամբ տեխնիկա: