Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Գորիսում տեղի ունեցած դժբախտ դեպքից:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, փետրվարի 11-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լուսինե Գալստյանին, ում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: