«Տուլայի տարածաշրջանում Նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված՝«տեսառեգիստրով» կահավորված չի եղել։ Արդյոք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը։ Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է։ Ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են։

 

Ավելին՝ ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերարտադրել նաև ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները։ Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ է, որ դրա սեփականատեր «Քինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել իր շարժակազմն այդ սարքով կահավորելու համար։ Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով և նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»,- գրում է թերթը։

 


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։