ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում էլեկտրաէներգիայի ապօրինի սպառված քանակի հաշվարկման մեթոդիկան: Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը նշեց, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում ապօրինի սպառած էլեկտրէներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն մինչ այժմ գոյություն չի ունեցել:

 

Նախագիծը ներկայացնելուց հետո Լևոն Շահվերդյանը Հովիկ Աբրահամյանից մեկ օր ժամանակ խնդրեց. «Նախագահականից էին զանգ տվել՝ իրավաբանական բաժնից, տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,- ասաց փոխնախարարը:

 

Ի պատասխան, Աբրահամյանն ասաց. «Լավ է՝ զանգին պատասխանել ես, բա որ չպատասխանեիր... Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»: