Տուլայի շրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել: Վկայակոչելով TASS-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ավտոբուսի վարորդը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով: «Այժմ ավտոբուսի վարորդը գտնվում է մեղադրայալի կարգավիճակում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ: Ավտոբուսի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ Տուլայի դատարանն արտոնել էր վարորդին կալանքի տակ առնելը, որում նա կգտնվի մինչև 2016 թվականի հունվարի 3-ը։