ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 12-ին' ժամը 17.18-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վերջնամասում ծառ է ընկել և միակողմանի փակել ճանապարհը: Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել ճանապարհի երթևեկելի մասից:
Նոյեմբերի 12-ին' ժամը 16.19-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վրա եղևնի է ընկել և փակել ճանապարհը:

 

 

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի մասից:

 

 

Նոյեմբերի 12-ին' ժամը 09.22-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գնթունիկ հացատան մոտ բարդին շրջվել է ճանապարհի վրա' խոչընդոտելով երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խոիմբը:

 

 

Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից:
Նոյեմբերի 12-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում բարդու ծառը պոկվել, ընկել է ավտոճանապարհին և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Կանաչապատման» ընկերության աշխատակիցների հետ համատեղ մասնատել են ծառը և տեղափոխել: