Այսօր Ֆինանսների նախարարության մուտքի մոտ էին հավաքվել Արամ, Բյուզանդ, Եկմալյան փողոցների նորակառույց շենքերի մի քանի բնակիչներ: Ինչպես հայտնի է այս նորակառույցներում մի բնակարանը վաճառվել էր մի քանի մարդու: Slaq.am-ի հետ զրույցում տուժող բնակիչներից մեկը' Սոնիկ Մաղաքյանը, ով բնակարան է գնել քրոջ համար Արամի 72/80 շենքում, ասաց որ իրենք տեղյակ են, թե ովքեր են կանգնած այս հանցագործության թիկունքում: Ինչպես մեզ փոխանցեց տիկին Մաղաքյանը, այս հանցագործության արդյունքում շորթվել է մոտ 20մլն դոլար: Մանրամասները տեսանյութում.