Երևանում նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամու պատճառով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել է ծառերի տապալման 4 դեպք: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանցից ամենամեծը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ազատության պողոտայում, ուր բարդին թեքվել էր ճանապարհի երթևեկելի մասի վրա: Ահազանգով դեպքի վայր ժամանած Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համապատասխան կառույցների համագործակցության արդյունքում կարճ ժամանակով փակված ճանապարհից հեռացվել են ճյուղերը, որից հետո վերականգնվել է երթևեկությունը:

 

 

Տապալված ծառերի հարևանությամբ գտնվող բոլոր փողոցները երթևեկելի են: Ծառերի տապալման հետևանքով ոչ ոք չի տուժել: