Փարիզի ոստիկանությունը հայտարարել է բոլոր գրոհայինների ոչնչացման մասին, որոնք ահաբեկչություններ էին իրականացրել Փարիզում: Այս մասին հաղորդում է Associated Pressը:

 

Չնայած դրան, իրավապահները շարունակում են փնտրել այն անձանց, ովքեր կարող են ներգրավված լինել հարձակումների մեջ:

 

«Բատակլան» համերգային սրահի վրա զինված հարձակման մասնակիցները պայթեցրել են «Շահիդների գոտիները», երբ նրանց մոտեցան իրավապահ մարմինները:

 

Զինյալները սկսզբում գնդակոծել են համերգասրահի առջև գտնվող սրճարանը, ապա ներխուժել համերգասրահ և սպանել մարդկանց:

 

Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հարձակումներից հետո ոչնչացվել է ութ ահաբեկիչ, ավելի վաղ հաղորդվում էր յոթ գրոհայինի մահվան մասին:

 

France Presse-ի զրուցակցի փոխանցմամբ՝ ևս մեկ ահաբեկիչ պայթեցվել է Վոլթերի բուլվարում: Ըստ գործակալության՝ վեց իսլամիստներ պայթեցրել են իրենց «մահապարտների գոտիներով»:

 

Ավելի վաղ, Ֆրանսիայի դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկչություններից հետո ազատության մեջ կարող է լինել մի քանի ահաբեկիչ:

 

Հիշեցնենք՝ Փարիզի վեց շրջաններում նոյմբերի 14-ին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ հարձակումների զոհ է դարձել 153 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: