Բոլորս ցնցված ենք: Այս մասին Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը' Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանն անդրադառնալիս:

«Բոլորս ցնցված ենք: Անձամբ ինձ համար խաղն ու սպորտը նման իրավիճակում ոչ մի նշանակություն չունեն: Սա մեծ կորուստ է բոլորիս համար: Տեղի ունեցածի մասին մեզ հայտնեցին հանդերձարանում: »,–Լյովի խոսքը մեջբերում է Goal.com-ը: