Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում  2.5:1.5 հաշվով հաղթեց Նորվեգիայի ընտրանուն:

Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ Մագնուս Կարլսենի նկատմամբ, հաղթանակ տոնեց նաև Մելքումյանը, Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մովսիսյանը պարտվեց: