Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում խոշոր ահաբեկչություն են կանխել նույն գիշերը, երբ Փարիզում պայթյուններ են հնչել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրին:

 

«Մենք համոզված ենք, որ նրանք (ԻԼԻՊ-ի ահաբեկիչները - խմբ.) հարձակում էին ծրագրում Ստամբուլի վրա նույն օրը, ինչ Փարիզում», - ասել է անանուն աղբյուրը: - Հետաքննությունը ցույց է տալիս, որ մենք, ամենայն հավանականությամբ, խոշոր հարձակում ենք կանխել»:

 

Հաղորդվում է, որ ոստիկանությունը նոյեմբերի 13-ին ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման մեջ հինգ կասկածյալի: Ենթադրվում է, որ նրանց թվում եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Էնս Լեսլի Դևիսը: Ենթադրվում է, որ նա Եվրոպայում ԻԼԻՊ-ի գլխավոր կողմնակիցն է:

 

Ներկայումս ոստիկանությունը պարզում է ձերբակալվածների կապն ահաբեկիչների հետ, որոնք լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչություններ էին կազմակերպել: