Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո ասել է.

«Ես երջանիկ եմ, որ հաջողվեց գեղեցիկ պարտիա խաղալ նախորդ անհաջող խաղից հետո: Սա ինձ նոր ուժեր կհաղորդի: Ինձ հաջողվեց բարելավել Կարլսենի հետ անձնական հանդիպումներիս ընդհանուր հաշիվը»,- գրոսմայստերի խոսքը մեջբերում է chess-news-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել էր Նորվեգիային: