Ադրբեջանի ամբողջ տարածքում այսօր ժամը 16:00-ից ինտերնետն անջատվել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը:

 

 

Ինտերնետի խզումը վերաբերվել է գործնականում Ադրբեջանի բոլոր ինտերնետ-պրովայդերներին, այդ թվում բջջային օպերատորներին:

 

 

Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել է, որ պատճառը հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում գործող Delta Telekom գլխավոր պրովայդերի ցանցում ծագած հրդեհն է եղել, որն արդեն մարվել է:Ներկայում Ադրբեջանում ինտերնետի անջատվելու պատճառով կաթվածահար է բանկերի եւ համացանցի հետ կապված բոլոր բնագավառների աշխատանքը: Նախարարությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինտերնետային կապի վերականգնումն Ադրբեջանում կտեւի մի քանի ժամ: