A321 ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչական գործողությունն է եղել: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան զեկուցել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Նա նշել է, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր:

 

A321-ը կործանվել է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հայտարարել է Բորտնիկովը: