Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը հանդերձարանում սելֆի է արել հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Եվրոպայի առաջնության անցումային պատասխան խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ տարած 2:0 հաղթանակի շնորհիվ իռլանդացիները Եվրոպայի առաջնության ուղեգիր են նվաճել: Հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել Ջոնաթան Ուոլթերսը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Խաղից հետո նախագահը գնացել է ֆուտբոլիստների հանդերձարան և այնտեղ արված սելֆին Ջոնատան Ուոլթերսը հրապարակել է Թվիթերի իր միկրոբլոգում: