armnoc.amՎրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող: Խոցասուսերակիրների պայքարում երրորդ տեղն է գրավել Ռազմիկ Վարդանյանը: Տղաների ճկասուսեր ձևում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Դալաքյանը, իսկ աղջիկների խոցասուսեր ձևում Էմմա Պողոսովան ևս գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի երիտասարդական ընտրանին ներկայացել էր 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր):