Փարիզի «Բատակլան» համերգասրահում գտնվել է 17-ամյա Լոլա Ուզունյանի դին:

 

Այս մասին գրառումը հայտնվել է աղջկա Twitter-ի էջում:

 

Հիշեցնենք, որ ահաբեկչությունից հետո փնտրվում էին Լոլա Ուզունյանը և նրա հայրը, ովքեր «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան: Հայրը մեկ օր անց տուն էր վերադարձել, սակայն առանց Լոլայի:

 

Եվս երկու հայ երիտասարդներ ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով' փախուստի էին դրմել ու փրկվել: