Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ակնկալվում է անցկացնել դեկտեմբերի սկզբներին: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

 

«Այո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվում է: Այն, հավանաբար կկայանա առաջիկա շաբաթներին: Ակնկալվում է այդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերի սկզբներին, իսկ հանդիպման վերաբերյալ հստակ տեղեկություններ ձեզ կտրամադրի Նախագահի մամուլի գրասենյակը»,- նշեց Շարմազանովը:

 

 

Շարմազանովը հավելեց, որ Հայաստանը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է և գտնում է, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում և հայտնի երեք սկզբունքների հիման վրա: