Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 17 մլն դրամ:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարությունը նշված գումարով ձեռք կբերի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագիծը Հայաստանում ևս մեկ տարով իրականացնելու արտոնագիր: