Քննադատելն ինչ-որ մեկին քաղաքական գործունեության կամ պաշտոնավարության ընթացքում թույլ տված բացթողումների, անարդյունավետ քայլերի և այլ սխալների համար՝ նորմալ է, նույնիսկ՝ անհրաժեշտ, քանի որ առողջ քննադատությունն է, որ ստիպում է գործիչներին, պաշտոնյաներին, կառույցներին սթափվել, ավելի լուրջ մոտենալ իրենց գործին և սկսել ավելի արդյունավետ աշխատել: Սակայն քննադատելը գործչին բարեգործություն անելու համար՝ ուղղակի նշանակում է՝ քննադատել քննադատելու համար: Եվ հայկական լրատվամիջոցներում սա տարածված երևույթ է:

 

Օրինակ «Ժամանակ» թերթը քննադատաբար է անդրադարձել Ծառուկյանի՝ վերջերս ուսանողներին 100 հազարական դրամով օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը՝ փորձելով տեսնել այդտեղ քաղաքական ենթատեքստ:

 

Ես կարծում եմ, եթե այդտեղ իրականում կա քաղաքական ենթատեքստ, դա ժամանակի ընթացքում անպայման կերևա: Եվ եթե երևաց, այդ դեպքում արդեն կգա քննադատելու ժամանակը, իսկ հենց այնպես ապագայի վրա ենթադրություններ անելով քննադատությունը, մեղմ ասած, անտեղի եմ համարում: Եվ ընդհանրապես, եթե լրատվամիջոցը քննադատության թեմաների պակաս ունի, ապա ընդամենը կարող է ուշադիր լինել Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին, և հավատացնում եմ՝ քննադատության արժանի թեմաներ շատ կարող է գտնել:

 

Կարեն Վարդանյան