Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով 40 մարդ զոհվել, 200-ը վիրավորվել է:

Լրագրող Ռանա Հարբին թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է 3-ամյա տղայի լուսանկար, ում ծնողները մահացել են ահաբեկչության ժամանակ, և գրել, որ փոքրիկը երազում է հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Պատասխանը երկար սպասել չի տվել. «Արքայական ակումբի» ներկայացուցիչները կապ են հաստատել՝ փոքրիկի և Ռոնալդուի հանդիպումը կազմակերպելու համար:

«Խոսքեր չունեմ, Հայդարը մոտ է Ռոնալդուի հետ հանդիպելուն: Երբեք չպետք է թերագնահատել Թվիթերի ուժը: Չեմ մասնակցի ոչ մի հաղորդման և հարցազրույցի, կարող եմ նույնիսկ բջջայինս դեն նետել: Հայդարի պատմությունը վիրուսային էր, առաքելությունն իրագործված է»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է լրագրողը: