Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

 

 

Նոյեմբերի 23-ից Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոցում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

 

 

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածքում նոյեմբերի 23-ից կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածքում կգործարկվի 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունն աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչև 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին և ժամերին՝ 60 կմ/ժ: