Ռեյկյավիկում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանի թիմին:

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեցին, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: