Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր ցավակցությունն է հայտնել մայրաքաղաք Մալիում կատարված իրադարձությունների վերաբերյալ, որտեղ Radisson հյուրանոցում գրոհայինները պատանդներ են վերցրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը'վկայակոչելով ՏԱՍՍ-ը, վարչապետը հաստատել է իր պատրաստակամությունը ահաբեկչության դեմ վճռական պայքարի հարցում: Այս մասին նշվում է Քեմերոնի տարածած հ այտարարությունում:

 

«Իմ մտքերն այժմ նրանց հետ են, ովքեր տուժել են Բամակոյում տեղի ունեցածի հետևանքով: Ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ մենք շարունակելու ենք պայքարը ահաբեկչության դեմ», - ընդգծել է նա:

 

Բամակոյի կենտրոնում' Radisson հյուրանոցում, զինյալներն ուրբաթ պատանդ են վերցրել170 մարդու' 140 կենվորի և 30 աշխատակցի: Հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում և օտարերկրացիների շրջանում ժողովրդականություն է վայելում: Մալիի անվտանգության ծառայությունների տվյալներով' զինյալները հյուրանոցի տարածք են թափանցել դիվանագիտական համարանիշերով մեքենայի միջոցով: