ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանը պետք է ռազմավարական շտկումներ անի Սիրիայի հարցում՝ դադարելով նախագահ Բաշար Ասադին աջակցելուց: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Կուալա-Լումպուրում՝ ամփոփելով իր՝ Ասիա կատարած շրջագայության արդյունքները: 

 

Օբաման կարծում է, որ «օգտակար կլինի», եթե Ռուսաստանը կենտրոնանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այժմ, նրա կարծիքով, Ռուսաստանը մեծամասամբ զբաղված է նախագահ Բաշար Ասադի աջակցությամբ և նրա հակառակորդների դեմ պայքարով: «Չի հաջողվի պահպանել նրան (նախագահ Ասադին) նախագահի պաշտոնում»,- կարծում է Օբաման: 

 

Զրուցելով լրագրողների հետ՝ Օբաման նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները կշարունակեն պայքարը  և կվերացնեն ԻՊ-ը՝ հարված հասցնելով ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրներին և չեզոքացնելով նրանց ղեկավարներին: