Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը' 3.5:0.5 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կորսովան հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց: