Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ փոխչեմպիոն:

Վաստակած 13 միավորով մերոնք Ֆրանսիայի և Հունգարիայի ընտրանիների հետ բաժանեցին 2-4-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեցին և զբաղեցրեցին երկրորդ տեղը:

Չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը:

Մեր ընտրանու կազմում մրցաշարին մասնակցեցին Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Սերգեյ Մովսեսյան և Կարեն Գրիգորյանը: