NEWS.am-ն իր ընթերցողներից մեկից տեսանյութ է ստացել, որտեղ երեւում է, թե ինչպես է կոպիտ խախտում անում 013 UU 01 համարանիշի Toyota Camry մակնիշի մեքենան: Հատկանշական է, որ ըստ հեղինակի, դեպքը տեղի է ունեցել Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ մշտապես հերթապահում են պետավտոտեսչության աշխատակիցները: Միջադեպը գրանցվել է փետրվարի 8-ին, ժամը 9:22-ին:

«Ինպես երեւում է տեսանյութում, Camry-ն անցնելով հանդիպակաց գոտի, մտնում է խաչմերուկ կարմիր լույսի տակ: Ուշադրություն դարձրեք երկու պետավտոտեսուչներին, որոնք կանգնած են լուսացույցի տակ եւ այս խախտումը չէր կարող վրիպել նրանց աչքից»,-նշել է տեսանյութի հեղինակը: