Մինչ հիմա թիմն ընթացիկ մրցաշրջանում հիանալի խաղ էր ցուցադրում: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն՝ գովելով իր թիմին և միևնույն ժամանակ նշելով, որ առաջատար «Բավարայի» հետ հավասար պայքար մղել դեռևս չեն կարող:

«Մինչ հիմա թիմն ընթացիկ մրցաշրջանում հիանալի խաղ էր ցուցադրում: Սակայն մենք պետք է ընդունենք այնպիսի ֆենոմենի խաղամակարդակը, ինչպիսին «Բավարիան» է, քանի որ դեռ շատ սահմանափակ ենք նրա համեմատ: Ցանկացած այլ առաջնությունում մենք կգլխավորեինք մրցաշարային աղյուսակը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal-ը:

Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետո դորտմունդցիները 29 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են, «Բավարիան» 37 միավորով առաջատար է: