Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի և բենզինի գների իջեցման համար պայքարող «Կարմիր քարտ» նախաձեռնության մի քանի տասնյակ երիտասարդներ, այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախագահական նստավայրը դիմում-բողոք հանձնելուց հետո շարունակեցին իրենց բողոքի ակցիան և հասնելով Մաշտոցի պողոտա, ի նշան բողոքի փորձեցին փակել այն: Այնուհետև ակտիվիստները փորձեցին նույն կերպ փակել նաև Թումանյան փողոցը, սակայն չստացվեց:

 

 

Նախաձեռնության անդամները, որոնք նամակներ են հանձնել նաև Կառավարություն և ԱԺ, մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ են տվել՝ իրենց նամակների պատասխանը ստանալու համար: Կազմակերպիչներից մեկը նշեց, որ իրենք հնազանդ չեն լինելու և տարբեր միջոցներով փորձելու են հասնել իրենց պահանջների իրագործմանը, իսկ իրենց նպատակին հասնելու միջոցները դեռ չեն բարձրաձայնի, որպիսի անակնկալ լինի ոստիկանների համար: