Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկացրել է, որ թիմի անհաջողություններն սկսել են դեռևս Կարլո ԱՆչելոտիի՝ ակումբը գլխավորելու ընթացքում, դրա հետ մեկտեղ նախագահը չի տվել իտալացի մասնագետի անունը, այլ ասել է.

«Հունվարին մեր թիմը հետզհետե սկսում էր խեղդվել: Եվ մենք ընտրեցինք Ռաֆայել Բենիտեսին, որպեսզի նա կարգավորի իրավիճակը»,- Պերեսի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ Պերեսը հայտարարել է, որ վստահում է Բենիտեսին և խնդրել է չխանգարել մարզչին աշխատել:

Իսպանական Marca պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Արքայական ակումբի» մի շարք ֆուտբոլիստներ չեն ցանկանում աշխատել Բենիտեսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ մադրիդցիները Պրիմերայի 12-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնային» պարտվել էին 0:4 հաշվով: