Թուրքիայի իշխանությունները կանչել են Ռուսաստանի դեսպանին՝ Սու-24 միջադեպի հետ կապված, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Նոյեմբերի 24-ին Սիրիայի Լաթաքիա նահանգում ընկել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Պատասխանատվությունը ստանձնել են թուրքական իշխանությունները՝ մեղադրելով Ռուսաստանին երկրի օդային տարածքը խախտելու մեջ: Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռչում էր միայն Սիրիայի տարածքում: