Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի տարածքում Սու-24-ի կործանումն անվանել է թիկունքից հարված, գրում է Газета.Ru-ն:

 

 

«Այս դեպքը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, չխնայելով իրենց և իրենց կյանքը: Բայց այսօրվա կորուստը հարված է, որը թիկունքից մեզ հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: Ես այլ կերպ չեմ կարող որակել այն, ինչ այսօր տեղի է ունեցել»,- ասել է Պուտինը:

 

 

Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել, չնայած նրան, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել օդում միջադեպերը կանխելու ուղղությամբ: