Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է թուրքական օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքում խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի երկրորդ օդաչուի փրկվելու մասին տեղեկությունը: Europe-1 ֆրանսիական ռադիոկայանի եթերում դեսպանը հայտնել է, որ երկրորդ օդաչուին գտել ու տեղափոխել է սիրիական բանակը:

 

«Խփված ինքնաթիռի օդաչուներից մեկն սպանվել է կատապուլտվելուց հետո գետնից գնդակոծման հետևանքով: Բացի այդ, ուղղաթիռի գնդակոծման հետևանքով զոհվել է ռուս մի զինծառայող, ուղղաթիռ, որն ուղարկվել էր որոնողա-փրկարարական գործողություն անցկացնելու համար»,- ասել է դեսպանը: