armnoc.am  Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի առջնության փոքր բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը գոհ է՝ աշխարհի առաջնությունում իր բարձրացրած կիլոգրամներից:

«Առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը և մեծ տպավորություններ ունեմ: Գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից, մարզիչներից, բժշկից: Արդյունքներն ավելի բարձր էին քան, Եվրոպայի առաջնությունում էր, իմ հաջորդ քայլն արդեն Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է»,-ասել է Կարապետյանը: