Ռուսաստանն ուղարկում է Ս-400-ը Սիրիայի ավիաբազա, որովհետև ռուսական Սու-24 օդանավը խոցվել է Սիրիայի երկնքում, ինչը խախտում է միջազգային իրավունքը և թշնամական գործողություն է, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն առաջին հերթին առաջնորդվում է ռուս մասնագետների մոնիտորինգի տվյալներով, որոնք հետևել են Սու-24-ի խոցված ինքնաթիռի թռիչքին: